Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Հուզական այրման համախտանիշ (Emotional burnout syndrome). urolog.am

Հուզական այրման համախտանիշ (Emotional burnout syndrome). urolog.am

Հուզական այրման համախտանիշ (Emotional burnout syndrome) տերմինն առաջին անգամ հիշատակվել է հոգեբան Ֆրեդենբերգի կողմից 1974-ին: Այս համախտանիշն օգտագործվում է հուզական լարված աշխատանք կատարող մարդկանց սոցիալ-հոգեբանական խնդիրները բնորոշելու համար։ Քանի որ այս համախտանիշը հուզական ոլորտին է վերաբերում, ապա երբեմն այն կոչվում է նաև մասնագիտական այրում (Professional burnout)։

Մասնագիտական ռիսկային խմբում են բժիշկները, բուժքույրերը, ուսուցիչները, սոցիալական աշխատողները, կառավարիչները ևայլն: Հուզական այրումը` հիմնականում վնասելով անհատի հոգեկան և ֆիզիկական առողջությունը, բերում է սոցիալական խնդիրների առաջացման (անձնական, ընտանեկան, աշխատանքային ևայլն)։

Հուզական այրման նախապայմաններից են՝ աշխատանքային կատարելապաշտությունը, գերծանրաբեռնված գրաֆիկը, խրախուսանքի կամ աջակցության բացակայությունը, բազում չլուծված խնդիրները, անբավարար հանգիստը, արձակուրդի բացակայությունը և այլն։

Կլինիկական նշանները

Հուզական այրման համախտանիշը կարող է ունենալ հետևյալ դրսևորումները․

  • աշխատունակության անկում,
  • աշխատանքային անբավարարվածություն,
  • ինքնագնահատականի անկում,
  • կենտրոնացման դժվարություն,
  • մոտիվացիայի բացակայություն,
  • քնի խանգարում,
  • դյուրագրգռություն,
  • ֆիզիկական հոգնածություն,
  • հուսահատության զգացողություններ,
  • անուշադրություն և ցրվածություն,
  • անտարբերություն,
  • գլխացավեր,
  • ախորժակի փոփոխություն,
  • նյարդայնություն,
  • իռացիոնալ զայրույթ,
  • ցինիզմ կամ հոռետեսություն,
  • վախի զգացում,
  • ընկճվածություն,


Կանխարգելում և բուժում

Սթրեսի հաղթահարում: Սթրեսի վերացումը հաճախ անհնարին է, սակայն սթրեսի պատճառի հայտնաբերումը շատ կարևոր է, քանի որ այդ միջոցով կարելի է խուսափել նրա հետևանքներից։ Հետևաբար երբեմն հուզական այրումից կարելի է ազատվել աշխատանքի, աշխատավայրի կամ աշխատանքային պայմաններյի փոփոխություններով։

Առողջ սնունդ։ Անհրաժեշտ է ընդունել հավասարակշռված սնունդ՝ մրգեր, բանջարեղեն, ձավարեղեն, միս, խուսափել շաքարային նախուտեստներից, տապակած և վերամշակված ուտելիքից։ Առողջ սնունդը կօգնի ստանալ անհրաժեշտ վիտամիններ և միներալներ, որոնք կբարելավեն մարսողությունը, քունը և էներգիայի մակարդակը։

Ֆիզիկական վարժություն։ Այս միջոցով բարձրացնում է օրգանիզմում էնդորֆինների և սերոտոնինի մակարդակը: Սա կարող է բարելավել մարդու հուզական վիճակը, հանգստացնել միտքը և որոշ չափով մոռանալ իրական խնդիրները:

Սահմանափակել ալկոհոլը։ Ալկոհոլը ժամանակավորապես կարող է բարձրացնել տրամադրությունը, այնուհետև զարգանում է տրամադրության անկում և, նույնիսկ, դեպրեսիա։

Կարգավորել քունը։ Քունը կարևոր է զգացմունքային առողջության համար: Դա երբեմն առավել արդյունավետ է, քան` այլ միջոցները։  Անհրաժեշտ է ամեն օր քնել ու արթանանալ նույն ժամին, սահմանափակել կոֆեյինի օգտագործումը` հատկապես երեկոյան ժամերին։

Թերապևտիկ մտածողություն (Mindfulness)։ Այս միջոցով կենտրոնացնում ենք մեր գիտակցությունը ներկայի վրա, միևնույն ժամանակ, հանգիստ ճանաչում և ընդունում ենք մեր զգացմունքները, մտքերը և մարմնական զգացողությունները։ Միտքն անգնահատելի միջոց է` հասնելու սթրեսի նվազման և հուզական կարգավորման: Թերապևտիկ մտածողության եղանակներից են՝ մեդիտացիան, յոգան, շնչառական վարժությունները ևայլն։

Ընկերներ։ Վստահելի ու լավ ընկերոջ հետ զրուցելը սթրեսը թեթևացնելու հիանալի միջոց է: Այս միջոցով մարդու խնդիրները չեն լուծվում, սակայն թեթևանում են։

Արձակուրդ։ Շատ հաճախ առօրյա և աշխատանքային խնդիրներից ազատվելու լավագույն միջոցն արձակուրդն է, որի ընթացքում մարդը, հեռանալով իր հուզական այրման միջավայրից ու պատճառներից, ձեռք է բերում հանգստություն և ուժ՝ մասնագիտական կյանքը շարունակելու համար։

Մասնագետներ։ Երբեմն հոգեթերապևտի կամ նեղ մասնագետի խորհրդատվությունը կարևոր է, հատկապես, երբ ի հայտ են գալիս որոշ հոգեմարմնական ախտանշաններ, որոնք կարիք ունեն դեղորայքային բուժման։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...

ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել
ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա  կյանքին վերադառնալու համար...

ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները
ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները

Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...

Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...

Թերապիա
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Բառերի ուժը
Բառերի ուժը

Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4
Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Սալուտեմ 3.2021
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...

Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am
Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am

Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...

Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am

Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ